Ազնվականների ժողովարանի շենք (Նովոչերկասկ)
Տեսակ | տեսարժան վայր, շենք և ճարտարապետական հուշարձան |
---|---|
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Նովոչերկասկ |
Հիմնադրված է | 1850 |
Ժառանգության կարգավիճակ | Ռուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Ազնվականների ժողովարանի շենք (ռուս.՝ Дом Дворянского собрания), շենք Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Նովոչերկասկ քաղաքում։ Կառուցվել է 1850 թվականին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դոնի ատաման Մատվեյ Իվանովիչ Պլատովը Նովոչերկասկի ժամանակակից Պլատովի պողոտայի և Երմակի հրապարակի անկյունում գտնվող հողամասում իր ընտանիքի համար սկսեց կառուցել տներից մեկը։ Շինարարությունն ավարտել նրան չհաջողվեց մահվան պատճառով։ Դրանից հետո Պլատովի ժառանգներն այդ հողամասը արդեն կառուցված հիմքով հանձնեցին քաղաքային վարժարանը կառուցելու համար։ Բայց Դոնի զորքերի վարչությունը վարվեց այլ կերպ. այդ վայրում 1836 թվականին կառուցվեց ազնվականների ժողովարանի համար փայտե տուն։
Արտաքին պատկերներ | |
---|---|
Շենքի ժամանակակից տեսքը |
1841 թվականին քաղաքում հիմնվեց Ազնվականների ժողովարան (ընկերություն) և նրա համար պլատովյան հողամասի կողքին 1850 թվականին կառուցվեց նոր շենք` Ազնվականների ժողովարանը, որը դարձավ Նովոչերկասկի մշակութային կենտրոնը։ Այստեղ անցկացվում էին երաժշտական և պարային երեկոներ, բարեգործական համերգներ և այլ միջոցառումներ։ Ավելի ուշ այդ տանը բացվեց գրադարան։
Իսկ ազնվականների համար հին շենքը 1857 թվականին փոխանցվեց Նովոչերկասկում ստեղծված թատրոնին, որի մասին գրվել է վարժարանի ուսուցիչ Ա. Ֆիլոնովի «Տարին Նովոչերկասկի թատրոնում» ակնարկում, որը հրապարակվել է նրա «Դոնի ակնարկներ» ժողովածուում[2] .
Թատրոնը կազմակերպված է ազնվականությանը պատկանող փայտե տանը, գտնվում է Ազնվականների ժողովարանի բակում և դուրս չի գալիս ոչ մի փողոց։ Տարածքը բավական անհարմար է։ |
XIX դարի վերջում թատրոնի փայտե շենքը քանդվեց։ Իսկ Ազնվականների ժողովարանի աղյուսե շենքը, որն արդեն ավելի քան 160 տարեկան է, պահպանվել է մինչև մեր օրերը։ 1990 թվականին այն մեծապես տուժել է հրդեհից[3]։
Հետաքրքիր է, որ մինչև Հոկտեմբերյան հեղափոխությունը Նովոչերկասկում կար մոտ 60 հազար բնակիչ, որոնց ավելի քան 25 հազարը կազակներն էին իրենց ընտանիքների հետ, իսկ ազնվականների քանակը Դոնի մայրաքաղաքում ընդամենը շուրջ 3 հազար էր[4]։
Մատենագիտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Филонов А. Год в Новочеркасском театре / Очерки Дона.- СПб., 1859.
- Новочеркасск: Справочная книжка с приложением плана города / Составитель Б. В. Краснов. - Новочеркасск: Издание Ф.М. Туникова, 1896.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Решение Малого совета Ростовского областного совета народных депутатов № 325 от 17.12.1992
- ↑ «Дом Дворянского собрания». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
- ↑ Дом Дворянского собрания
- ↑ Дореволюционная история Новочеркасска